| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեքսով զբաղվելը պարոն Սերոբը նկարահանել է տեսախցիկով եւ ֆոտոխցիկով` տղային ուղղորդելով պառկել այս կամ այն դիրքով: Տղան իր ցուցմունքներում նշել է, որ նկարահանելու համար Սերոբն իրեն առանձին գումար չի տվել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` իր նախաքննական ցուցմունքներում Սերոբն ամեն ինչ հերքում է. նա ընդունում է, որ սեռական հարաբերություններ եղել են, սակայն բռնություն` ոչ: Չնայած գործին կցված համապատասխան կադրերին` նույնը պնդել է նաեւ տղաների հետ առեւերեսումներում:
Ինչպես պարզաբանեց գործի հանգամանքներին ծանոթ մի իրավաբան, նախաքննության մարմինը Պողոսյանին չի ներկայացրել այն մեղադրանքը, որը պետք է ներկայացվեր: «Քանի որ նույնիսկ անչափահասներն առաջին երկու սեռական ակտից հետո, բնականաբար, պետք է հասկանային, թե ինչ է կատարվում, որ սա սեռական ակտ է: Բայց բոլորն իրենց համար կերել-խմել, քեֆ են արել եւ շարունակել են այդ կյանքով ապրել»,- նշեց մեր զրուցակիցը:
Թերթի տեղեկություններով` Սերոբ Դեր-Բողոսյանը տուժողներին խոշոր գումարներ է տված եղել` սկսած 50-100 ԱՄՆ դոլարից մինչեւ 1500 դոլար: Իսկ ամենամեծ «նվիրատվությունը» կազմել է 4 միլիոն դրամ: