| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանի այրվածքաբանական կենտրոնում գտնվող` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդու՝ 29-ամյա Արմեն Հակոբյանի և եղբոր՝ 50-ամյա Արմեն Հակոբյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Yerkir.am-ի հետ զրույցում նախկին պատգամավորը տեղեկացրեց, որ ողջ գիշեր եղել է հիվանդանոցում, որևէ փոփոխություն չկա իր հարազատների վիճակի մեջ:
«Բժիշկներն ասում են, որ նրանց վիճակը շարունակում է մնալ նույնը: Մնում է սպասենք և ակնկալենք, որ ամեն ինչ լավ է լինելու»,- ասաց նա:
Երբ ասացինք, որ Զվարթնոց թաղամասում գործող գազալցակայանը երեք տարի փորձաքննություն չի անցել և մայիսի 15-ին էլ տուգանվել էր, և դրա շահագործումն արգելվել էր, նախկին պատգամավորը հրաժարվեց որևէ մեկնաբանություն անել:
«Նման թեմաների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու ձեր ցանկությունները պետք է զսպեք: Հիմա ես այդ մասին որևէ բան չեմ կարող ասել»,- ասաց Հակոբ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը կարգադրել է դադարեցնել վերոնշյալ գազալցակայանի շահագործումը՝ մինչև տեխնիկական անվտանգության պահանջներին համապատասխանեցնելը, այսինքն` թերությունները վերացնելը, ինչը, սակայն, չի կատարվել: