| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեպտեմբերի 15-ին` ժամը 04.43-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում` «Ինեկո» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Թումանյան փողոցի թիվ 17 հասցեի մոտակայքում ԲՄՎ մակնիշի 34 AA 055 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնվ. 1990 թ.) բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի 34 VM 760 պետհամարանիշի ավտոմեքենային, իսկ վերջինս` «Նիսսան Մարչ» մակնիշի 34 LV 216 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչից վարորդ՝ Ա. Ս.-ն և ուղեոր Ռ. Մ.-ն (ծնվ. 1990 թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.49-ին, մարվել` 04.54-ին: Այրվել է ԲՄՎ մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, սրահը և հետևի երկու անվադողերն ամբողջությամբ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: