|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Սեպտեմբերի 24-ին` ժամը 08.20-ին, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 3 շենքի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Ժամը 08.30-ին ոստիկանության ծառայողները ավտոմեքենան հայտնաբերել են Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում, իսկ ժամը 08.40-ին ինքնակամ բաժին է ներկայացել 22-ամյա երիտասարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը, որից հետո ավտոմեքենան հեռացրել է դեպքի վայրից, մոտեցել վրաերթի ենթարկված երեխային, օգնել, որպեսզի տաքսի ավտոմեքենայով տեղափոխեն հիվանդանոց ու ցանկացել է ավտոմեքենայով ներկայանալ բաժին, սակայն չի կարողացել վարել և այն թողել է նշված փողոցների խաչմերուկում:
Կատարվում է քննություն: