Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 11-ին` ժամը 01.37-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա և Արտաշիսյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է վառելիքի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 34MR372 պետհամարանիշով (վարորդ՝ Կ. Հ., ծնվ. 1984թ.) մեքենան բախվել է կայանված ՃՈ «Տոյոտա Կորոլլա» մակնիշի 734ՈՍ01 պետհամարանիշով ավտոմեքենային, որն, առաջ ընթանալով, վրաերթի է ենթարկել Հ. Գ.-ին (ծնվ. 1966թ.), Կ. Կ.-ին (ծնվ. 1980թ.) և Գ.Ա.-ին (ծնվ. 1981թ.), այնուհետև բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21099» մակնիշի 10SL655 պ/հ ավտոմեքենային (վարորդ՝ Գ. Խ., ծնվ. 1987թ.):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Կ.Հ.-ն, Հ.Գ.-ն, Կ.Կ.-ն և Գ.Ա.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները Հ.Գ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, մյուսներինը՝ կայուն ծանր: Փրկարարները դադարեցրել են «ՎԱԶ-2121» և «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաների գազի արտահոսքը: