Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2022-04-04 09:06
Հասարակություն

Արագածոտնի մարզում քարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է «ՎԱԶ-21150»-ին, ապա, մոտ 300 մետր առաջ ընթանալով, հայտնվել դաշտում

Արագածոտնի մարզում քարով բարձված «ԿամԱԶ»-ը բախվել է «ՎԱԶ-21150»-ին, ապա, մոտ 300 մետր առաջ ընթանալով, հայտնվել դաշտում

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը

Ժամը 16:40-ի սահմաններում, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 54 կմ հատվածում՝ Ուշիի ոլորանների սկզբնամասում, Հրազդան քաղաքի բնակիչ, 31-ամյա Հենզել Օհանյանը՝ իր վարած КАМАЗ մակնիշի ավտոմեքենայով, դեպի Երևան ընթանալիս, բախվել է Սպիտակ քաղաքի բնակիչր, 31-ամյա Արման Ստեփանյանի վարած ՎԱԶ-21150 մակնիշի ավտոմեքենայի հետնմամասին, ապա մոտ 300 մետր առաջ ընթանալով, հայտնվել դաշտում և կողաշրջվել:   

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:   Ֆոտոլրագրողը հայտնում է, որ КАМАЗ-ը եղել է տուֆ քարով բարձված, կողաշրջման հետևանքով այն թափվել է, իսկ մի քանի քար էլ շպրտվել և հայտնվել է ավտոճանապարհին: Բարեբախտաբար, այդ պահին ավտոմեքենաներ և քաղաքացիներ անցնելիս չեն եղել:   Ըստ նախնական տեղեկությունների, վթարի պատճառը եղել է ավտոմեքենայում տենիկական խնդիրը: