Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 30-ին Ավստրիայի Շվաց քաղաքում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի ընտրական E խմբի մրցաշարը: Վերջին տուրում Հայաստանի չեմպիոն «Թալգրիգ»-ը հանդիպեց Անդորրայի «Էնկամպ» թիմի հետ և վստահ հաղթանակ տոնեց 9:1 հաշվով: Երեքական գնդակի հեղինակ դարձան Գրիգոր Կապուկրանյանը և Շոթա Թոփուրիան: Երկու գոլ խփեց Սարո Գալստյանը, ևս մեկ գնդակ իր հաշվին գրանցեց Արմեն Բաբայանը:
Խմբի մյուս հանդիպումը «Ստալիցա»-ի և «Շվաց»-ի միջև ավարտվեց բելառուսների հաղթանակով 12:3 հաշվով:
«Թալգրիգ»-ը զբաղեցրեց խմբում երկրորդ տեղը: Հաջորդ փուլի ուղեգիրը նվաճեց «Ստալիցա»-ն:
Մրցաշարային աղյուսակ
1. Ստալիցա 3 3 0 0 21-5 9
2. Թալգրիգ 3 2 0 1 20-7 6
3. Էնկամպ 3 1 0 2 6-19 3
4. Շվաց 3 0 0 3 10-26 0
ՀՖՖ պաշտոնական կայք