Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տնտեսագիտական համալսարանի ուսանող Տիգրան Հայրապետյանի սպանության գործով այսօրվա դատական նիստում մեղադրող դատախազը հրապարակեց մեղադրական ճառը:
Նշենք, որ Հայրապետյանը մահացել է նախորդ տարվա ապրիլի 9-ին Տերյան փողոցում տեղի ունեցած դանակահարության հետեւանքով: Այս գործով ամբաստանյալ` Երևանի թիվ 3 ավագ դպրոցի աշակերտ` 17-ամյա Հայկ Աղամալյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մաս 10-րդ կետի և 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, իսկ մյուս ամբաստանյալ` ագրարային համալսարանի ուսանող Դավիթ Մանուկյանին` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 334-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Մեղադրող դատախազ Մելքոնյանը միջնորդեց ամբաստանյալ Հայկ Աղամալյանին ճանաչել մեղավոր ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մաս 10-րդ կետով և դատապարտել ազատազրկման 9.5 տարի ժամկետով, իսկ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով` 5 տարի ժամկետով, և պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրա նկատմամբ պատիժ նշանակել` 10 տարի ժամկետով պատիժ:
Մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել Դավիթ Մանուկյանին և սահմանել պատիժ 3.5 տարի ժամկետով, սակայն նրա նկատմամբ համաներում կիրառել և ազատել պատժի կրումից:
Մահացած ուսանողի հայրը` Հայրապետյանը, խնդրեց ամբաստանյալների նկատմամբ օրենքով սահմանված առավելագույն պատիժ նշանակել. «Որ ժամանակ ունենան մտածելու, թե ինչ են արել, մնացածն Աստծո գործն է...»:
Պաշտպանական կողմը ճառերին պատրաստվելու համար դատարանից ժամանակ խնդրեց:
Մանրամասներն ու տեսանյութը ` քիչ անց: