|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Անցյալ տարվա վերջին տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան է շնորհվել Դավիթ Հարությունյանին: Նա ընդամենը 28 տարեկան է եւ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Հարությունյանի որդին. գրում է Aravot.am-ը:
Երիտասարդ դոկտորին բարձրագույն գիտական աստիճան է շնորհվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) 014 խորհրդում: Ընդ որում` պարոն Հարությունյանը ՀՊՏՀ 014 խորհրդի նախագահ, տնտեսագիտության դոկտոր, ակադեմիկոս Յուրի Սուվարյանի (լուսանկարում) ասպիրանտն է եղել:
Aravot.am-ը պարոն Սուվարյանից հետաքրքրվեց՝ արդյոք անվանի մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի ու գիտության մյուս երախտավորների նման տաղանդավո՞ր էր իր ասպիրանտը, այնպիսի բացառիկ աշխատանքներ ունի ոլորտում, որ վաստակել է 28 տարեկանում դոկտոր դառնալու իրավունքը: «Դավիթ Հարությունյանը իսկապես խելոք երիտասարդ է, վերջերս էլ մի քանի անգամ երիտասարդության ոլորտում մրցանակների է արժանացել: Նրա գիրքը՝ վճարային հաշվեկշռի հիմնախնդիրների մասին, որը հիմնականում դոկտորական է դարձել, մրցանակի է արժանացել»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: