|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Հայկական ժամանակը» գրում է. «Քարֆուրի» մուտքը հայկական շուկա արմատական փոփոխություններ է բերելու: Ընդ որում, փոփոխությունները կլինեն և դրական, և բացասական: Այնուհետև անդրադարձել է սպասվող փոփոխություններին, որը ներկայացնում ենք կրճատումներով. Սպասվող դրական փոփոխությունների մասին շատ է խոսվել: Ի վերջո, Հայաստան է մտնում իր ոլորտում աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող ցանցը: Իսկ դա նշանակում է աշխատանքի բոլորովին նոր ոճ, սկզբունքներ, մշակույթ...
Հայաստանի շուկայում կհայտնվեն ապրանքներ, որոնք ներկայումս համարվում են էկզոտիկ և վաճառվում են 10-12 անգամ ավելի թանկ գներով, քան Եվրոպայում: Ակնհայտ է, որ կլինեն նաև բացասական երևույթներ և դա իհարկե, պայմանավորված է նրանով, որ մի, ըստ էության, մենաշնորհին՝ «Երևան Սիթիներին», փոխարինելու է մյուսը՝ «Քարֆուրը»: Իսկ որտեղ կա մենաշնորհ, կան մեծ ռիսկեր: Օրինակ հայտնի չէ թե ինչ սկզբունքով է «Քարֆուրը» որոշելու իր ապրանքների գները:
Գնագոյացման հարցում կա երկու հիմնական մոտեցում: Առաջին մոտեցումը հետևյալն է. վաճառողը հաշվարկում է, թե որքան է կազմում այս ապրանքի ինքնարժեքը, դրան գումարում է իր սահմանած շահույթը և այն վաճառում, առանց հաշվի առնելու, թե տվյալ պահին այլ խանութներում ինչ արժե այդ նույն ապրանքը: Այսինքն եթե դու պանիր կամ ձեթ ես ներկրել Ֆրանսիայից Հայաստան, և դրա ինքնարժեքը քո խանութի ցուցափեղկին հասցնելուց հետո կազմել է 1 եվրո (580 դրամ), և ապա անկախ հաշվի առնելու, որ մյուս խանութներում այն վաճառվում է 3 հազար դրամով, դու վաճառում ես 1,2 եվրոյով՝ 700 դրամով: Այս դեպքամ շատ ապրանքների գներ «Քարֆուրի» գալուց հետո կէժանանան: Երկրորդ սկզբունքն այն է, որ անկախ նրանից, թե ինչ է «նստում» քո վրա տվյալ ապրանքը, դու այն վաճառում ես այն գնով, որով վաճառում են մյուսները: Եթե «Քարֆուրը» աշխատի այս սկզբունքով, Հայաստանում գների էական փոփոխությաններ չեն լինի: Ո՞ր տարբերակը կընտրի «Քարֆուրը» հայտնի չէ, նա ունենալու է մենաշնորհ և կարող է անել ինչ ուզենա:
Հաջորդ խնդիրը, որ կծագի «Քարֆուրի» գալուց հետո, վերաբերում է ներկրողներին: Այսօր տասնյակ ընկերություններ ներկրումներ են իրականացնում Հայաստան սկսած սննդամթերքից, վերջացրած կենցաղային քիմիայով: Այդ ապրանքների ներկրման մեծագույն մասը «Քարֆուրը» կիրականացնի ինքնուրույն, և նշված ընկերություներից շատերը կարող են դուրս մնալ խաղից, եթե, իհարկե, շատ արագ և արմատականորեն չբարելավեն իրենց գործունեության սկզբունքները և չհարմարեցնեն դրանք հենց «Քարֆուրի» պահանջներին: Բայց ամենամեծ խնդիրը, որ կծագի «Քարֆուրի» մասով, դա ներքին արտադրողների հետ փոխհարաբերություններն են: Հայաստանում քիչ ապրանքներ են արտադրվում, որոնց որակը, գինը և արտադրության ծավալները կարող են բավարարել «Քարֆուրի» պահանջներին: Այսինքն «Քարֆուրի» մուտքը մեծ ազդեցություն է անենալու ոչ միայն առևտրի, այլ նաև արտադրության վրա»:
Ծավալուն հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։