կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-08 14:26
Տնտեսական

Եթե որոշումները պետք է կայացվեն, բայց չիրականացվեն, դա բիզնեսի մոտ կառաջացնի բացասական մոտեցումներ

Եթե որոշումները պետք է կայացվեն, բայց չիրականացվեն, դա բիզնեսի մոտ կառաջացնի բացասական մոտեցումներ

Այսօր գումարվել է ձեռներեցության հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից խորհրդատվական կոմիտեի իններորդ նիստը, որի նպատակն էր վեր հանել Հայաստանի ԵՏՄ անդամակցության տնտեսական խնդիրները և փորձել լուծումներ որոնել:

Լրագրողների հետ զրույցում Հայաստանի արդյունաբերողների ու գործատուների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշեց, որ Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո մի քանի կառույցներ են ստեղծվել, որոնք պետք է նպաստեն խնդիրների լուծմանը, մասնավորապես` ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կից ստեղծված խորհրդատվական կոմիտեն,  5 երկրի արդյունաբերողների ու  գործարարների միությունների բիզնես խորհուրդը: Սակայն քանի որ տնտեսական դաշտը դեռ 1,5 տարի առաջ է ստեղծվել, ուստի կան խնդիրներ` ազգային իրավակարգավորումները ԵՏՄ-ի հետ համադրելու հետ կապված, դեռևս կայացման փուլում է  վարչարարության ոլորտում ազգային մարմինների ու միութենական հրահանգների համադրումը:

Արսեն Ղազարյանը նշեց, որ իր գործընկերներն իրեն ներկայացրել են հարցերի մի ամբողջ շրջանակ, որը հուզում է բոլոր երկրների գործարարներին: Նրա խոսքով`հարցերը սննդի անվտանգության սերտիֆիկատների փոխադարձ ճանաչման, տեխնիկական չափորոշիչների ընդունման, ավելացված արժեքի հարկի ստացման և այն հարցերի հետ են կապված:

«Եթե  որոշումները պետք է կայացվեն, բայց արագ չիրականացվեն, դա բիզնեսի մոտ կառաջացնի նեգատիվ մոտեցումներ` տնտեսական զարգացումների առումով: Հույս ունեմ, որ ակտիվ աշխատանքի պայմաններում  մենք Եվրասիական տնտեսական միության մեխանիզմների էֆեկտիվության աստիճանը կբարձրացնենք»,- ասաց Արսեն Ղազարյանը: 

Նրա խոսքով` օրենսդրությունը պետք է բարեփոխվի, քանի որ գործարարների համար բացասական է երկար սպասել` մինչև փաստաթղթային, վարչարարական  հարցերը կկարգավորվեն: