կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-26 23:15
Քաղաքական

Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ. Գեւորգ Գրիգորյան

Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ. Գեւորգ Գրիգորյան

ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանին քիչ առաջ բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Այս մասին Yerkir.am-ին տեղեկացրեց ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը։

Փոխտնօրեն Արամ Հակոբյանը հրաժարվել էր կենտրոնի կնիքը նորանշանակ տնօրենին փոխանցել։ Ինչն էլ ըստ Գրիգորյանի՝ եղել է նրան բերման ենթարկելու  պատճառը։

«Այս պահին ոստիկանության Նոր Նորքի բաժի բակում հավաքվել են հիմնարկի աշխատակիցները իրենց աջակցությունը հայտնելու փոխտնօրենին»,– նշեց Գրիգորյանը։

Այն ինչ կատարվում է բժիշկների հետ ուրոլոգը խայտառակություն որակեց. «Առողջապահության նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար»:

Հիշեցնենք, որ այսօր  ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը:

Թորոսյանի որոշմամբ՝ նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը եւ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը պետք է միավորվեն։ Կենտրոնի աշխատակազմը նախարարի որոշումների հետ համաձայն չէ, ինչի առնչությամբ հայտնել է իր դժգոհությունը։