|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեկ որոնողական աշխանտանքների ընթացքում ափից 13 կմ հեռու, մոտ 25 մ խորության տակ հայտնաբերված մոտորանավակը պատկանում է մեկ շաբաթ առաջ ձկնորսության նպատակով Սևանա լիճ դուրս եկած և կորած երիտասարդներին: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը:
Նա նշեց, որ ձկնորսներին դեռ չեն գտել, սակայն շնորհիվ հայտնաբերված մոտորանավակի հավանաբար հնարավոր կլինի գտնել նրանց:
Նշենք, որ երեկ մթության պատճառով դադարեցվել էին որոնողական աշխատանքները, որոնք այսօր առավոտյան վերսկսվել են:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին` ժամը 14.33-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով գնացել են ձկնորսության և չեն վերադարձել։ Կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ն և Ա. Կ.-ն՝ 24 և 25 տարեկան: