Փոխարժեքներ
15 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
«Նախ նշենք՝ ընդդիմադիր պատգամավորները բոյկոտում են իրենց մանդատները եւ չեն մասնակցել քվեարկությանը։ Այդ իսկ պատճառով խորհրդարանական ընտրություններում հաղթած «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Միխայիլ Կավելաշվիլին միակն էր, ում օգտին քվեարկեցին։ Երկրորդ՝ նախկին նախագահ Զուրաբիշվիլիի վիճակը «էկզոտիկ» է դուրս գալիս։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նրան անվանում է «չճանաչված օտար տերությունների գործակալ»: Նա հրաժարվում է լքել պաշտոնը եւ պալատը՝ չնայած նրան արդեն անջատել են ջեռուցումն ու զրկել անձեռնմխելիությունից (Փաշինյանն էլ իր առանձնատանն է սպսել մրսել)։ Նրա ուղերձները ժողովրդին չեն տալիս ակնկալվող արդյունքըЬ, - նշել է Տարասովը։
Տարասովն ուշադրություն է հրավիրել պատգամավոր Վլադիմիր Բոժաձեի խոսքերի վրա. «Եթե նրա համար այդքան թանկ է այն աթոռը, որը նա զբաղեցրել է վեց տարի, ապա մենք կարող ենք թույլ տալ, որ նա իր հետ տուն տանի»:
«Տարբերակ կա, որ Վրաստանի իշխանությունները ուժային գործիքներն օգտագործում են «Զուրաբիշվիլիի հարցը» լուծելու համար։ Եվ կա նրա կողմից գործողությունների սադրիչ սցենար։ Նա կարող է ընդդիմադիր խորհրդարնականներին կոչ անել Թբիլիսիից դուրս «զուգահեռ խորհրդարան» ստեղծել եւ երկրում հայտարրաել երկիշխանություն։ Բայց կհամարձակվի՞ արդյոք Զուրաբիշվիլին այնպիսի քայլի դիմել, որը կնախաձեռնի իրավիճակը տեղափոխել ուժային լուծման ՝ բոլոր հետեւանքներով, դժվար է ասել», - ասում է քաղաքագետը։
Իսկ առայժմ ընտրված նախագահ Կավելաշվիլին հանդես է գալիս առաջին քաղաքական հայտարարություններով։ «Իմեդի» հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում նա հայտարարել է՝ «մենք ցանկանում ենք Եվրամիության անդամ դառնալ այնպիսին, ինչպիսին կանք, մենք չենք հրաժարվում ինտեգրումից»: Ընդ որում, Վրաստանի իշխանությունները, րնա խոսքով, բաց են ցանկացած հարցի շուրջ բանավեճի համար, սակայն «Արեւմուտքի կողմից բանավեճ վարելու պատասխան ցանկություն չկա, կա միայն քննադատություն»:
«Արեւմուտքում հասկանում են՝ Զուրաբիշվիլիից հետո Վրաստանի նոր նախագահը չի ձգտի իրեն ներկայացնել որպես «ուժեղ քաղաքական գործիչ» եւ կիրականացնի Սահմանադրությամբ սահմանված ներկայացուցչական գործառույթները։ Ուստի հիմքեր չկան ենթադրելու՝ Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ կհետեւեն ինչ-որ փոփոխություններ, թեեւ արեւմտյան ԶԼՄ-ները պնդում են՝ «ծայրահեղ աջ նախկին ֆուտբոլիստի ընտրությունը» որպես երկրի նախագահ կխորացնի լարվածությունը «ռուսամետ» (CNN-ի մեկնաբանությամբ) կառավարության եւ արեւմտամետ ընդդիմության միջեւ», - նշում է Տարասովը։
Ամերիկյան հեռուստաալիքը հիշեցնում է՝ 53-ամյա Կավելաշվիլին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից խորհրդարանի նախկին պատգամավոր է եւ 1990-ականներին հանդես է եկել անգլիակն «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային թիմում: Նա քաղաքականություն է մտել 2016 թ-ին այն բանից հետո, երբ հեռացվել էր Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ընտրություններին մասնակցելուց։
«Բայց ինչ էլ որ լինի, Վրաստանն աստիճանաբար դուրս է գալիս համակարգային ճգնաժամից ՝ անցնելով չկոնսոլիդացված ժողովրդավարության փուլ ՝ քաղաքական բեմից խարիզմատիկ առաջնորդների անհետացմամբ եւ քաղաքականության ապանձնայնացման գործընթացի մեկնարկով։ Միեւնույն ժամանակ, փորձագետները կարծում են՝ երկրում իշխանության ռեժիմը մնում է ոչ այնքան կայուն, ինչը չի բացառում ավտորիտարիզմին վերադառնալու հնարավորությունը ՝ չնայած պետության ժողովրդավարական դիզայնի գոյությանը», - եզրափակում է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի