Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Օգոստոսի 28-ին Ավստրիայի Շվաց քաղաքում կայացան ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի ընտրական E խմբի երկրորդ տուրի հանդիպումները:
Հայաստանի չեմպիոն «Թալգրիգ»-ը հանդիպեց տանտերերի՝ «Շվաց» թիմի հետ: Առաջին խաղում «Թալգրիգ»-ը նվազագույն հաշվով զիջել էր «Ստալիցա» թիմին, այս անգամ վստահ հաղթանակ տոնեց 10:4 հաշվով: Չորս գնդակի հեղինակ դարձավ Սարո Գալստյանը, երկու գոլ խփեց Գրիգոր Կապուկրանյանը, մեկական գնդակ էլ «Շվացի» դարպասը ուղարկեցին Շոթա Թոփուրիան, Անդրանիկ Կարապետյանը, Գեորգի Պիրվելին և Սարո Մարդանյանը:
Խմբի մյուս հանդիպումը «Ստալիցայի» և Անդորրայի «Էնդկամպի» միջև ավարտվեց բելառուսների հաղթանակով` 7:1 հաշվով: Եզրափակիչ տուրից առաջ «Ստալիցան» ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը:
Օգոստոսի 30-ին կկայանան «Թալգրիգ»-«Էնկամպ» և «Ստալիցա»-«Շվաց» հանդիպումները:
Մրցաշարային աղյուսակ
1. Ստալիցա 2 2 0 0 9-2 6
2. Էնկամպ 2 1 0 1 5-10 3
3. Թալգրիգ 2 1 0 1 11-6 3
4. Շվաց 2 0 0 2 7-14 0
Աղբյուր՝ ffa.am