Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օգոստոսի 30-ին` ժամը 01.32-ին, ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն-Զովաշեն ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է ձորը, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 35 VO 553 պետհամարանիշի (վարորդ` Է. Թ.) և «ՎԱԶ 3110» մակնիշի 23 ՕԼ 075 պետհամարանիշի (վարորդ` Ա. Հ.) ավտոմեքենաները, ինչից «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և մոտ 8 մետր ընկել մոտակա ձորը. տուժածներ չկան:
Փրկարարները ձորից դուրս են բերել Է.Թ.-ի «Օպել» մակնիշի ավտոմեքենան: