կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-29 19:02
Սպորտ

Բեռնար Շալանդը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մարզումային ծրագիրը

Բեռնար Շալանդը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մարզումային ծրագիրը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է ազգային հավաքականի մարզումային ծրագիրը: Թիմը կնախապատրաստվի սեպտեմբերի 3-ին և 7-ին կայանալիք` Լատվիայի և Դանիայի ընտրանիների հետ հանդիպումներին: Օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, և երեկոյան կանցկացնի մարզում: Հավաքի երևանյան մասի ընթացքում գլխավոր մարզչի տրամադրության տակ կլինեն Գևորգ Կասպարովը, Արսեն Բեգլարյանը, Հրայր Մկոյանը, Ռոբերտ Արզումանյանը, Վարազդատ Հարոյանը, Տարոն Ոսկանյանը, Կառլեն Մկրտչյանը, Մարկոս Պիզելին և Կամո Հովհաննիսյանը: Հավաքական հրավիրված մյուս ֆուտբոլիստները կմիանան թիմին Լատվիայում:

 

Սեպտեմբերի 1-ին` ժամը 10:00-ին, Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը ուղիղ չարտերային չվերթով կմեկնի Ռիգա, որտեղ նույն օրը` ժամը 18:00-ին, կանցկացնի մարզում: Սեպտեմբերի 2-ին` ժամը 18:00-ին, թիմը կանցկացնի նախախաղային մարզում «Սկոնտո» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար: Մարզումից առաջ` ժամը 17:30-ին, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

 

Սեպտեմբերի 3-ին` ժամը 20:45-ին, «Սկոնտո» մարզադաշտում կկայանա Լատվիա-Հայաստան ընկերական հանդիպումը: Սեպտեմբերի 4-ին երեկոյան թիմը կանցկացնի ևս մեկ մարզում, իսկ սեպտեմբերի 5-ին առավոտյան ուղիղ չարտերային չվերթով կմեկնի Կոպենհագեն: Նույն օրը` ժամը 18:00-ին, թիմը կանցկացնի մարզում: Սեպտեմբերի 6-ին` ժամը 18:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում «Պարկեն» մարզադաշտում, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի համար: Մարզումից առաջ` ժամը 17:30-ին, կկայանա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի մամուլի ասուլիսը:

 

Սեպտեմբերի 7-ին` ժամը 20:00-ին, «Պարկեն» մարզադաշտում կկայանա Դանիա-Հայաստան ընտրական հանդիպումը: 

 

ՀՖՖ պաշտոնական կայք