|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Սեպտեմբերի 16-17-ը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել ՖԻՖԱ/ՈՒԵՖԱ խորհրդաժողով՝ ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր 54 երկրների հավաքականների գլխավոր մարզիչների և տեխնիկական տնօրենների մասնակցությամբ: Հայաստանը ներկայացնում էին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը և ՀՖՖ արտոնագրման բաժնի պետ Արթուր Ազարյանը:
Խորհրդաժողովի 2 օրերի ընթացքում քննարկվել են ֆուտբոլային բազմաթիվ թեմաներ` տակտիկական նորույթներ, մրցավարություն, առողջապահական խնդիրներ:
Մասնակիցների թվում են եղել նաև այնպիսի հանրահայտ մարզիչներ, ինչպիսիք են Ֆաբիո Կապելլոն (Ռուսաստան), Ռոյ Հոջսոնը (Անգլիա), Վիսենտե Դել Բոսկեն (Իսպանիա), Դիդիե Դեշամը (Ֆրանսիա), Նիկո Կովաչը (Խորվաթիա):
ՀՖՖ պաշտոնական կայք