|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Մուշի Քալե թաղամասի հայկական հին եկեղեցիներից մեկը քանդվելու վտանգի առջև է:
Ըստ «Ակօս»-ի՝ եկեղեցին քանդելու մասին որոշումը կայացրել է Մուշի մարզպետարանը, սակայն եկեղեցու հողատերերն այդ որոշման դեմ բողոքել են՝ դիմելով դատարան:
Մինչև 1958 թվականը եկեղեցին հանրային սեփականություն է եղել, սակայն, հանվելով աճուրդի, վաճառվել Սոյլեմեզ ընտանիքին: Տարիների ընթացքում անխնամ մնացած եկեղեցին սկսել է փլուզվել:
2012 թվականի սեպտեմբերի 21-ին ,Թուրքիայի կառավարության որոշմամբ, եկեղեցու տարածքը հայտարարվել է քաղաքային վերակառուցման գոտի, որտեղ նախատեսել են նոր շենքեր կառուցել: