Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանը գրում է.
«Երկու տարի առաջ այս օրն, օգոստոսի 17-ին, առաջին «հետ-հեղափոխական» կառավարությունը դադարեց գոյություն ունենալ... Չէ, ֆորմալ առումով այն կազմաքանդվեց մի քիչ ավելի ուշ, հոկտեմբերի 2-ին, բայց դա ֆորմալ դատով դատարանով ապահարզանն էր, մինչդեռ «ընտանիքը քանդվեց» հենց օգոստոսի 17-ին՝ կառավարության ձևավորման 100-րդ օրը:
Օգոստոսի 17-ին լրացավ կառավարության 100 օրը: Հայտարարվեց, որ կառավարությունը Հանրապետության Հրապարակում հանրահավաք է հրավիրում և հաշվետվություն է տալու կատարած աշխատանքների վերաբերյալ: Ուշադիր եղեք. կառավարությունը, այլ ոչ թե ԵԼՔ դաշինքը կամ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցությունը: Ուստի, տրամաբանական էր ակնկալել, որ կառավարության բոլոր անդամներն, անկախ կուսակցական պատկանելիությունից (ներառյալ որևէ կուսակցության անդամ չհանդիսացող նախարարները), պետք է մասնակցեին «հաշվետու» հանրահավաքին:
Ուրբաթ օր էր: Նախարարները մասնակցում էին նախարարկան կոմիտեների նիստերին: Մանրամասն չպատմեմ ինչ տեղի ունեցավ, բայց բավականին տհաճ զգացողություն էր բոլոր մնացածների մոտ: Կառավարության մեջ «սորտավորում» արվեց՝ յուրայիններ և օտարներ: Անկախ քաղաքական ուժերի միջև տարաձայնություններից, անկախ այն պայմանավորվածությունից, որ կառավարությունը մաքսիմում մեկ տարվա կյանք է ունենալու (անձամբ ես համոզված էի, որ ընտրությունները կլինեն ուշ աշնանը), կառավարությունն աշխատում էր որպես մեկ միասնական թիմ: Օգստոսի 17-ին այդ միասնական թիմը, փաստորեն, բաժանվեց «սևերի» ու «սպիտակների», իսկ այդպիսի կառավարությունը չէր կարող երկար դիմանալ...»: