կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-16 18:44
Քաղաքական

Մանսարդները ոչ թե քանդվելու են, այլ բերվելու են ընդհանուր տեսքի. քաղաքապետի մամուլի խոսնակ

Մանսարդները ոչ թե քանդվելու են, այլ բերվելու են ընդհանուր տեսքի. քաղաքապետի մամուլի խոսնակ

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ հակոբ կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է շենքերի կտուրներին մանսարդները քանդելու թեմային:

«Կայքերից մեկում այսօր հրապարակված տեղեկության վերաբերյալ տարընթերցումների տեղիք չտալու համար հայտնում եմ, որ քաղաքապետարանը չի քննարկում քաղաքի մանսարդերը քանդելու ծրագիր։ 

Խոսքը տարբեր տարիներին տարերայնորեն կառուցված մանսարդները ընդհանուր տեսքի բերելու գործընթացի մասին է, որը նպատակ ունի գեղարվեստական լուծումներով դրանք հնարավորինս ներդաշնակեցնելու փողոցների ընդհանուր ճարտարապետական լուծումներին»- գրել է նա: