|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Մուշ նահանգի Դելե թաղամասում գտնվող` 18-րդ դարի հայկական գերեզմանատունը պղծվել է։
Ըստ Haberler-ի` այդ հարցով Մուշի դատարան է դիմել Թուրքիայում փոքրամասնությունների միության ղեկավար Ազիզ Դաղջըն։
Դատարանի կողմից դեպքի վայր են ժամանել մասնագետներ` ուսումնասիրությունների համար: Նրանք բացահայտել են, որ գերեզմանատունը պղծել են գանձ որոնողները, ովքեր փոսեր են փորել:
Դաղջըն դիմել է երկրի մշակույթի ու զբոսաշրջության նախարարությանը` խնդրելով վերակառուցել գերեզմանատունը։