Միասին կարող ենք
կարևոր
565 դիտում, 1 ժամ առաջ - 2026-04-02 12:32
Հասարակություն

Գերմուշի հայկական եկեղեցին` անհետանալու վտանգի տակ

Գերմուշի հայկական եկեղեցին` անհետանալու վտանգի տակ

Ուրֆայի (Եդեսիա) Գերմուշ թաղամասի հայկական պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերջնականապես անհետանալու վտանգի տակ է գտնվում։ Այդ մասին, www.akunq.net-ի փոխանցմամբ, ահազանգում են թուրք մասնագետները։

Աղյուրի համաձայն, չնայած մասնագետների արտահայտած մտահոգություններին՝ թուրք պաշտոնյաները լռություն են պահպանում պատմական հուշարձանի ճակատագրի թեմայով։ Եկեղեցում ուսումնասիրություններ իրականացրած մասնագետները նշում են, որ տարիներ տևած վերականգնողական աշխատանքները խիստ թերի են․ եկեղեցու քարերը թուլացել են, իսկ ճաքերը՝ ավելացել։ Թուրք մասնագետները նաև շեշտում են, որ եկեղեցին վերակագնվելու դեպքում կծառայի տվյալ շրջաններում զբոսաշրջության զարգացման գործին։

Ուրֆայի ուղեկցորդների պալատի նախկին նախագահ Մյուսլյում Չոբանը թուրքական «Ուրֆա բարաժ» լրատվակայքի թղթակցի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ շրջանում մեծ թվով ապօրինի պեղումներ են իրականացվում, և որ եթե միջամտություն չլինի, Գերմուշի հայկական եկեղեցին կվերանա։ Նա հավելել է, որ իրենք տեղում ուսումնասիրություններ են արել և նկատել, որ թե՛ եկեղեցու ներսում և թե՛ շուրջ անօրինական կերպով փոսեր են փորվել։ Նա նաև ընդգծել է, որ այդ եկեղեցին կարևոր հատվածում է գտնվում, քանի որ այդտեղով է անցնում դեպի Պորտասարի (թուրք․՝ Գյոբեքլիթեփե) սրբավայր տանող ճանապարհը։

https://www.urfabaraj.com/haber/germus-kilisesi-yikilma-tehlikesiyle-karsi-karsiya

Թարգմանեց Մելինե Անումյանը

www.akunq.net