|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խնդրանքով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամայել է քանդել հայ և թուրք ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը: Այդ մասին ասել է Կարսի նախկին քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլուն, ում նախաձեռնությամբ էլ մի քանի տարի առաջ կանգնեցվել էր արձանը:
«Մենք նավթային և գազային կախվածության մեջ ենք Ադրբեջանից, դա է պատճառը, որ համաձայնել ենք քանդել այն»,- ասել է Ալիբեյօղլուն:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Կարսի քաղաքապետարանի խորհրդի նիստի քննարկմանն էր դրվել հուշարձանի ապամոնտաժման հարցը: Արդյունքում խորհրդի 23 անդամներից կողմ են քվեարկել ապամոնտաժմանը, դեմ` 4-ը:
Իր հունվարյան այցի ընթացքում Էրդողանը «հրեշավոր» որակումն էր տվել հայ-թուրքական բարեկամությանը նվիրված հուշարձանին և հրամայել էր քանդել այն: