Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն ընդունել է Էդգար Մանուչարյանի մարտահրավերը և միացել #IceBucketChallenge ակցիային:
ՀՖՖ ֆեյսբուքյան պաշտոնական էջի հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ասել է. «Ես չէի կարող մերժել իմ սաների մարտահրավերը և չմասնակցել ակցիային: Բայց ես գիտեմ, որ Հայաստանում նույնպես կան մեծ թվով ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ ախտորոշմամբ հիվանդներ, իսկ աշխարհում այս ակցիան իրականացվում է հենց այդ հիվանդներին սատարելու համար, և ես պատրաստ եմ իմ կողմից նաև որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Ակցիայի մասնակիցներին ես կոչ կանեի նաև այդ մասին հիշել: Իսկ մարտահրավեը փոխանցում եմ մեր հավաքականի ավագին`Ռոման Բերեզովսկուն և իմ օգնական Արթուր Պետրոսյանին»,- ասել է Շալանդը: