Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը Ռուսաստան կատարած այցից հետո զրույց է ունեցել ՀՖՖ պաշտոնական կայքի հետ և խոսել այցից ստացած իր տպավորությունների մասին:
«Ես չեմ ուզում որեւէ կոնկրետ ֆուտբոլիստի առանձնացնել, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, բոլոր թեկնածուներից Հայաստանի ազգային հավաքականում հանդես կգան նրանք, ովքեր տվյալ պահին կլինեն լավագույն մարզավիճակում, կունենան խաղային պրակտիկա, կկարողանան դրսեւորել իրենց լավագույն որակները: Բայց, քանի որ անպայման ուզում եք` որեւէ մեկին առանձնացնեմ, կասեմ Էդգար Մանուչարյանի մասին, մանավանդ` գիտեմ, որ նա հետաքրքրում է հավաքականի երկրպագուներին: Էդգար Մանուչարյանը, իսկապես, տաղանդավոր ֆուտբոլիստ է, ունի շատ լավ որակներ, ունի շատ լավ տվյալներ, որոնք նրան տրված են բնությունից եւ շատ պետքական կարող են լինել հավաքականին: Էդգար Մանուչարյանը պետք է կարողանա ամբողջությամբ կենտրոնանալ ֆուտբոլի վրա, պետք է ֆուտբոլային մտածողություն ձեռք բերի, պետք է չվախենա ֆուտբոլից եւ համարձակ, տղամարդկային ֆուտբոլ խաղա: Հայերով սիրում ե՞նք չէ, այս խոսքը: Պետք է ամբողջ դաշտում խաղա եւ հասկանա այսօրվա ֆուտբոլի պահանջները: Ես զրուցել եմ նրա հետ: Նա պետք է նվիրված ու քրտնաջան աշխատի, եւ այդ ժամանակ արդյունքներ կլինեն»,-նշել է մասնագետը: