Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանության բաժնից հայտնում են, որ օգոստոսի 26-ին` ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսի և աջ ազդրի վերին 1/3-ի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1963 թ. ծնված Աբրահամ Պ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 00.45-ի սահմաններում, Արտաշատ քաղաքում` տան դիմաց, անհայտ անձը անհայտ տիպի 9 մմ տրամաչափի հրազենից մի քանի անգամ կրակել է Աբրահամ Պ.-ի ուղղությամբ` պատճառելով վնասվածքները և դիմել փախուստի:
Նշենք, որ, Գագիկ Շամշյանի տեղեկություններով, Ա. Պողոսյանը Արտաշատում հայտնի է «Զինագործ Նիկոլ» մականվամբ:
Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն: