|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Զրահապատ մեքենաներից և զինվորական բեռնատարներից բաղկացած շարասյունը հատել է Ուկրաինայի սահմանը. հայտնում է korrespondent.net-ը: Այդ մասին հայտնել են Ուկրաինայի հակաահաբեկչական կենտրոնի շտաբում:
Օպերատիվ տվյալների համաձայն՝ ռազմական տեխնիկան շարժվում է Լուգանսկի շրջանի Մոլոդոգվարդեյսկի ուղղությամբ: Հետախուզությունը հաստատում է, որ տեխնիկայի համարները և նույնականացման նշանները ռուսական են
Տեխնիկայի հստակ թիվը հայտնի չէ: Որոշ տվյալներով՝ բեռնատարներում եղել են զինված զինվորներ:
Ավելի վաղ The Guardian-ի լրագրող Շոն Ուոքերը Twitter -ում հայտնել էր, որ տեսել է՝ ինչպես է ռուսական ռազմական տեխնիկայի շարասյունը հատել Ուկրաինայի սահմանը: