|
Փոխարժեքներ
15 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Ուկրաինան մտադիր է խստացնել ռուսների մուտքը երկիր, այս մասին հաղորդում է «Կոմմերսանտ»-ը` հղում կատարելով Ուկրաինայի խորհրդարանի ու կառավարության իր աղբյուրներին: Ըստ այդ տեղեկությունների, Ուկրաինան մուտքի վիզա չի սահմանի Ռուսաստանի քաղաքացիների համար, սակայն կլինեն այլ խստացումներ: Ուկրաինայի սահմանը հնարավոր կլինի անցնել կենսաչափական անձնագրով, բացի այդ, անհրաժեշտ կլինի լրացնել Ուկրաինայի ԱԳ նախարարության կայքում սահմանված հատուկ էլեկտրոնային հայտը` պարտադիր նշելով անձնական տվյալները, մասնագիտությունը, աշխատանքի վայրը, մեկնման նպատակը և այլն:Նշվում է, որ մուտքի խստացումների հետ կապված որոշումները կընդունվեն մինչև սեպտեմբերի 1-ը:
Ավելի վաղ, Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել էր Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու պատրաստակամության մասին, սակայն խորհրդարանում առարկել են, ասելով, որ նման որոշումը ավելի շատ խնդիրներ կհարուցի, քան ձեռքբերումներ: