|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ուկրաինան ձախողել է БТР 4Е զրահատեխնիկայի եւ АН 32Б ինքնաթիռների մատակարարումը Իրաք:
Ինչպես գրում է լրագրող Մուստաֆա Նայեմը «Ուկրաինսկայա պրավդա»-ի իր բլոգում, Իրաքի պաշտպանության նախարարությունը 2010-ի դեկտեմբերին հրաժարվել է ընդունել տեխնիկայի առաջին պարտիան: Ըստ լրագրողի, պայմանագրի ձախողման պատասխանատվությունն ընկնում է Укрспецэкспорт ընկերության վրա, որն զբաղվում է ուկրաինական սպառազինության ու հատուկ տեխնիկայի արտահանումով: Զրահամեքենաների մատակարարումները պետք է իրականացվեին երկու երկրների կառավարությունների միջեւ 2009-ի օգոստոսին կնքված պայմանագրով: Բաղդադը պատվիրել էր 420 զրահամեքենա` մոտ 500 մլն դոլար արժողությամբ:
Մատակարարումների ձախողման պատճառները հայտնի չեն: