կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-14 14:54
Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները ՖԻԼԱ-ի դասակարգման ցուցակում առաջատար դիրքերում են

Ազատ ոճի  ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամները ՖԻԼԱ-ի դասակարգման ցուցակում առաջատար դիրքերում են

Երեկ  հայտնել էինք, որ ՖԻԼԱ-ն սեպտեմբերի 8-14-ը Տաշքենդում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությունից առաջ հրապարկել է առաջատար ըմբիշների համաշխարհային դասակարգման ցուցակը:

Միջազգային վերջին մրցաշարերի արդյունքները ներառելով՝ յուրաքանչյուր քաշային կարգում ներկայացրել են 20 ուժեղագույններին: Ինչպես երեկ ներկայացրած հունահռոմեական ոճի ըմբիշների պարագայում էր, ազատ ոճի ըմբիշների համաշխարհային դասակարգման ցուցակում ևս Հայաստանի ազգային ընտրանու անդամները առաջատար դիրքեր են զբաղեցում, ինչը հավաստում է այն մասին, որ նրանցից արդարացիորեն սեպտեմբերին մրցաշրջանի գլխավոր ստուգատեսում՝ աշխարհի առաջնությունում, ևս կարող ենք բարձր արդյունքեր ակնկալել:

 


57 կգ ՝ 1.Վլադիմիր Խինչիգաշվիլի (Վրաստան), 2. Վիկտոր Լեբեդև (Ռուսաստան), 3.Ռասուլ Կալիև (Ղազախստան), 15. ԳԱՐԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ):

61 կգ՝ 1.Հաջի Ալիեվ (Ադրբեջան), 2.Մասուդ Էսմաիլփուլ (Իրան), 3. Մուրշիդ Մուրտալիմով  (Ռուսաստան):

65 կգ՝ 1.Մագոմետ Կուրբանալիև (Ռուսասատան), 2.Ահմեդ Չակաև (Ռուսաստան), 3. Յոգեշվար Դութ (Հնդկաստան), 4.ԴԱՎԻԹ ՍԱՖԱՐՅԱՆ, (ՀԱՅԱՍՏԱՆ):

70 կգ՝ 1.Մուստաֆա Հույսեինխանի (Իրան), 2.Ռուսլան Դիբիրհաջիև (Ադրբեջան), 3.Պեյման Յարհմադի (Իրան), 4.ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ):

74 կգ՝ 1.Ջորդան Բուրուգս, (ԱՄՆ), 2. Յաբրիլ Հասանով (Ադրբեջան), 3.Ռեզա Ավզալի Պաեմամի (Իրան):

86 կգ՝ 1.Աբդուլռաշիդ Սադուլաև (Ռուսաստան), 2.Մուրադ Հայդարով (Բելառուս), 3.Մեիսամ Մոստաֆա Ջուկար (Իրան), 18.ՄՈՒՍԱ ՄՈՒՐՏԱԶԱԼԻԵՎ (ՀԱՅԱՍՏԱՆ):

97 կգ՝ 1.Ռեզա Յազդանի (Իրան), 2.Աբդուսալամ Գադիսով (Ռուսաստան), 3. Խետագ Գազումով (Ադրբեջան), 19.ԷԴԳԱՐ ԵՆՈՔՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ):

125 կգ՝ 1.Տահա Ակգուլ (Թուրքիա), 2.Կոմիլ Ղասեմի (Իրան), 3. Ալեքսանդր Խոցիանիվսկի (Ուկրաինա):

 

Աղբյուր՝ Wrestling.am