|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արդեն հայտնել ենք Դորտմունդում հունահռոմեական ոճի ըմշամարտի հեղինակավոր մրցաշարում ՝ «Գերմանիայի Մեծ մրցանակի» խաղարկությունում, մեր ըմբիշների աննախադեպ փայլուն ելույթի մասին: Գերմանիայում մեր պատվիրակները 8 քաշային կարգերից 6-ում ոսկե ու 1 բրոնզե մեդալ նվաճեցին: Այս, ինչպես նաև սրանից առաջ իտալական Սասարի քաղաքում ունեցած ոչ պակաս հաջողված մրցելույթները մեծապես նպաստեցին, որպեսզի օրերս հրապարակված` ՖԻԼԱ-ի դասակարգման ցուցակում Հայաստանի ընտրանու անդամներն առաջադիմեն:
Նշված երկու մրցաշարերում իրենց գերազանց դրսևորած Արթուր Ալեքսանյանն ու Արսեն Ջուլֆալակյանը իրենց քաշային կարգերում` 98 կգ և 75 կգ, շարունակում են գրավել, համապատասխանաբար, 1 և 3-րդ տեղերը: Վերոհիշյալ 2 ստուգատեսներում հաղթող ճանաչվեց նաև 59 կգ քաշային կարգի ըմբիշ Ռոման Ամոյանը, ով այս անգամ դասակարգման ցուցակում առաջադիմել և 14-ից բարձրացել է 6-րդ հորիզոնական:
Դորտմունդում հիանալի գոտեմարտեր վարած ու անվիճելիորեն ստուգատեսի հաղթող դարձած ևս մի ըմբիշ՝ 85 կգ քաշային Արթուր Շահինյանը, ով այս մրցաշարում պարտության մատնեց Եվրոպայի գործող չեմպիոն, Ուկրաինայի պատվիրակ Ժան Բելենյուկին, 18-րդ հորիզոնականից բարձրացել է 7-րդ տեղ: Հետաքրքիր է, որ չնայած Շահինյանից կրած պարտությանը, Բելենյուկը սկսել է գլխավորել այս քաշային կարգի դասակարգման ցուցակը, քանի որ աշխարհի գործող չեմպիոն` իրանցի Թալեբ Նեմաթփուրը արգելված խթանիչներ օգտագործելու համար որակազրկվել է:
ՖԻԼԱ-ի պաշտոնական կայքում հրապարակված դասակարգման ցուցակում, ըստ քաշային կարգերի, 20 լավագույն ըմբիշների շարքերում տեղեր են գտել`
59 կգ՝ 1.Ալեքսանդր Կոստանդինով, (Բուլղարիա), 6.ՌՈՄԱՆ ԱՄՈՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ), 7.Էդվարդ Բարսեղյան (Լեհաստան), 11.ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ) :
66 կգ՝ 1.Ադամ Կուրակ (Ռուսասստան), 9.ԱՐԱՄ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ):
71 կգ՝ 1.Թամաշ Լորենց (Հունգարիա), 14.Արմեն Վարդանյան (Ուկրաինա), 15.ՎԱՐՇԱՄ ԲՈՐԱՆՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ) :
75 կգ՝ 1.Հյեոն Վու Կիմ (Կորեա ), 2.Ալեքսանդր Չեխիրկին (Ռուսաստան) , 3.ԱՐՍԵՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ), 4.Ռոման Վլասով (Ռուսաստան), 17.ԿԱՐԱՊԵՏ ՉԱԼՅԱՆ, (ՀԱՅԱՍՏԱՆ):
80 կգ՝ 1.Պետեր Բաքսի (Հունգարիա)
85կգ՝ 1.Ժան Բելենյուկ (Ուկրաինա) , 7.ԱՐԹՈՒՐ ՇԱՀԻՆՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ), 8.ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ) :
98կգ ՝ 1.ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (ՀԱՅԱՍՏԱՆ):
130կգ՝ 1.Ռիզա Կայաալպ (Թուրքիա):
Աղբյուր` Wrestling.am