|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Սպանել բոլորս էլ կարող ենք, Ադրբեջանը Կարեն Պետրոսյանին սպանելով փաստեց, որ մնում է քնածին կացնահարողը, գյուղացուն սպանողը. լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:
Նա նշեց նաև, որ Կարենի սպանությամբ Ալիևի բանդան ուզում է ցույց տալ, որ իրենք են իրավիճակի տերը:
«Կուզեի Կարենին ստորացնող ու սպանող գեներալին հանդիպել մարտի դաշտում: Մենք էլ ենք գերիներ ունեցել, բայց մենք գերիների հետ նման կերպ չէինք վարվում, չէինք ստորացնում: Գյուղացուն ծնկի բերելը վախկոտության նշան է, իրեն ու իր կոչումը հարգող զինվորականը նման բան չէր անի»,-ասաց Եղիազարյանը` հավելելով, թե այսքանից հետո մենք ինչպես կարող ենք Ղարաբաղն ու տեղի ժողովրդին վստահել Ադրբեջանին: