|
Փոխարժեքներ
17 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կալիֆոռնիայի իշխանությունները 1 մլն դոլարի պարգեւ են խոստանում այն անձին, ով կօգնի ձերբակալել 33-ամյա Ջորդան Դորներին. հայտնում է Associated Press-ը:
Նախկին ոստիկան Դորները մեղադրվում է երեք սպանությունների մեջ, որոնք կատարվել են փետրվարի 3-ին ու 7-ին: Ըստ ոստիկանության` Իրվայն քաղաքում նա կրակ է բացել Լոս Անջելեսի ոստիկանության աշխատակցի դստեր և նրա փեսացուի վրա, իսկ չորս օր անց` 3 ոստիկանի ուղղությամբ` սպանելով նրանցից մեկին:
CNN-ի հաղորդմամբ` ավելի վաղ նա սպառնացել էր իր համար թիրախ ընտրել իրավական դաշտի աշխատողներին, եթե աշխատանքից հեռացվի: