|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Այսօր ժամը 02.27-ին ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ալավերդյան փողոցի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Մ.-ը (ծնվ` 1986թ.) փորձում է ինքնասպանություն գործել՝ կտրելով ձախ նախաբազուկը. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Եղեգնաձորի ԲԿ: Վերջինս ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: