|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Փետրվարի 26-ին` ժամը 22.21-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 բնակարանում հնարավոր է գող կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ի կայքի հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:
Դեպքի վայր մեկնելու ճանապարհին փրկարարները Կիևյան կամրջի տարածքում նկատել են մոտ 35 տարեկան կնոջ, ով փորձել է իրեն նետել ընթացող ավտոմեքենաների տակ, սակայն անհաջող փորձից հետո նա վազել է դեպի կամուրջը, որպեսզի ցած նետվի:
Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը և կնոջը հանձնել տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին:
Այնուհետև փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը մեկնել է նախորդ կանչի վայր: