Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Դիլիջան քաղաքի բնակչուհի, երկու երեխաների մայր Գայանե Մնացականյանը 2011-ի սեպտեմբերի 25-ին իր տան միջանցքում պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Միաժամանակ ինքնասպանության փորձ են կատարել նաեւ նրա 23-ամյա դուստրը` Մ. Մարտիրոսյանը, եւ 25-ամյա որդին` Է. Մարտիրոսյանը` նախաբազուկների միջային երեսներին բազմաթիվ կտրվածքներ հասցնելով:
Դեպքի մասին ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգել է քաղաքի շտապ օգնության կայանը: Գ. Մնացականյանի դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի վայրի զննությամբ նրանց սեփական տան սենյակներում հայտնաբերվել են Քրիստոսի` գետնին նետված և կոտրված շրջանակով նկարներ:
Գ. Մնացականյանի զավակները տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ի մասով: Կատարվում է նախաքննություն: