|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինը խոշոր խախտում է բացահայտել «Արաքս թռչնաֆաբրիկա»-ում: Այս մասին նշված է ֆիննախի տրածած հայտարարությունում, որում ասվում է.
«Տնտեսությունում գործարքների համատարած փաստաթղթավորումն ապահովելու նպատակով Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության վարչության 8-րդ բաժինն, որը զբաղվում է բացառապես խոշոր բիզնեսի վերահսկողությամբ, ընթացիկ տարվա հուլիսին 15 տնտեսվարողների մոտ իրականացրել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Արդյունքում դուրս գրված հարկային հաշիվների քանակը հունիսի համեմատ աճել է ավելի քան 42 հազարով, իսկ գումարային արտահայտությամբ՝ իրացման շրջանառությունն ավելացել է շուրջ 2.5 միլիարդ դրամով: Իրականացված միջոցառումների ընթացքում բավականին ուշագրավ դեպք է արձանագրվել: Ստացված օպերատիվ տեղեկությունների, ինչպես նաեւ տեղափոխվող ապրանքների ուղեկցող փաստաթղթերի առկայությունն ու ճշտությունը ստուգելու նպատակով 8-րդ բաժնի աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ընկերությունում:
Պարզվել է, որ թռչնաֆաբրիկային պատկանող Երեւանի Արտաշիսյան 103 հասցեում գործող պահեստ-սառնարանից «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով մատակարարում է իրականացվել Վանաձոր քաղաք: Բեռնափոխադրման պահին աշխատակիցներն, օրենքով սահմանված կարգով, պահանջել են բեռն ուղեկցող փաստաթուղթ: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ առաքումների գրքում առկա են անճշտություններ՝ օրենքի կոպիտ խախտումներով:
Միաժամանակ, 8-րդ բաժնի մյուս աշխատակիցները Երեւանում ճշտել են դրանց իսկությունը: Արդյունքում ստացվում է, որ փաստաթղթերով որպես ապրանքների ստացող կողմ ցույց է տրվում գազել մակնիշի պահեստ-ավտոմեքենան, սակայն այն իրականում բեռնաթափվում է Վանաձորի շուկայի հետնամասում գտնվող պահեստային տարածքում, որը, սակայն հայտարարագրված չէ հարկային տեսչությունում եւ այստեղից էլ հիմնականում առանց փաստաթղթերի ապրանքներն իրացվել են տարբեր գնորդների:
Հաշվապահական փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է` նման ընկերությունների գործելաոճը պարբերական բնույթ է կրել. առաքվող-տեղափոխվող ապրաքնների գրանցման գրքի միեւնույն էջի եւ տողի համարով, տարբեր մեքենաների վրա դուրս են գրվել տարբեր քանակների եւ արժողության ապրանքների տեղափոխման բեռնագրեր, որոնցից սակայն ընդամենը մեկն է հաշվապահորեն ձեւակերպվել, որպես կանոն` գումարով ամենափոքրը:
Այս դեպքում ընկերության դուրս գրված փաստաթղթերով առաքվող ապրանքների զգալի մասը համապատասխան հաշվապահական ձեւակերպումներ չի ստացել, հետեւաբար չի ներառվել հարկային հաշվետվություններում արտացոլվող իրացման շրջանառության մեջ. այդպիսով ընկերությունը խուսափել է հարկային պարտավորությունների ամբողջական կատարումից:
Հայտնաբերված խախտումների վերաբերյալ կատարվում են հաշվարկներ պետությանը պատճառած վնասի չափը ճշտելու համար: