Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-08-08 15:32
Մշակույթ

Պարույր Սևակի սիրտը վերջապես կհանձնվի հողին

Պարույր Սևակի սիրտը վերջապես կհանձնվի հողին

87 տարեկան հասակում երեկ մահացել է Աշոտ Թադևոսյանը, ում մոտ էր գտնվում հայ մեծ բանաստեղծ Պարույր Սևակի սիրտը:

Yerkir.am-ի հետ զրույցում Աշոտ Թադևոսյանի աղջիկը ՝ Նունե Թադևոսյանը, ներկայացրեց Սևակի սիրտը հոր մոտ հայտնվելու նախապատմությունը, որը ներկայացնում ենք ստորև:


«...1971 թվականին, երբ Պարույր Սևակի սիրտ գտնվում էր դիահերձարանում, այդ ժամանակ մտավորականները հերթապահում էին և թույլ չէին տալիս ներս մտնել, բայց քանի որ իմ հայրը երկար մտերիմ հարաբերությունների մեջ էր և լսելով Սևակի մահը շատ խորը ցնցում էր ապրել,  խնդրել էր բժշկին , որ սիրտը իրեն տա:

 


Պարույրի հետ զրույցներից մեկի ժամանակ բանաստեղծը իր ցանկությունն է հայտնում իմ հորը, որ ինքը կուզենա թաղվել Կոմիտասի կողքին:

 


Այս երազանքը իմ հոր համար դարձել էր կյանքի դավանանք, որպեսզի իր ընկերոջ երազանքը կարողանա իրագործել: Քանի որ այդ տարիներին Սևակը մեր երկրի կառավարության դեմ ըմբոստացողներից մեկն էր. կառչում են Սևակի մի փոքր մտքից, որ նա իր բանաստեղծություններից մեկում ասել է որ կուզենայի թաղվել ծիրանիների ներքո: Սա շատ հարմար առիթ էր Պարույրին հեռացնել քաղաքից:  Վախենալով տարբեր ընդվզումներից նրան հեռացրեցին և թաղեցին Չանախչի գյուղում:

 

43 տարիների ընթացքում իմ հոր մոտ այդ մտահաղացումն է առաջացել, որ կարելի է իրականցնել Սևակի սրտի ամփոփումը հայոց մեծերի կողքին, բայց 43 տարի պայքարելուց, գրելուց, խոսելուց հետո, համենայն դեպս, չեկավ ընդհանուր հայտարարի Պարույրի ընտանիքի հետ, որպես հավատարիմ ընկեր, ում պոեզիան իմ հոր համար դարձել էր պաշտամունքի առարկա: Տղաները չէին ընդունում այդ փաստը. նրանք կարծում են որ դա մեկ ուրիշի սիրտն է, բայց իմ հայրը այն ժամանակ դատական ատյաններում աշխատող մարդ էր, և չէր կարող այսքան երկար տարի խաբված լինել: Ես կարծում եմ, որ որպես իրենց հորը արժանի զավակներ նրանք պետք է օգտագործեն այս առիթը, որպեսզի իրականանա նրանց հոր երազանքը:

 

Իմ հորը այս երկու օրը կհանձնենք հողին, իսկ Պարույրի սիրտը կհանգրվանի նրա կողքին,  դրանով կսրբագործվի մեր ընտանեկան գերեզմանը: Մարմինը կլինի Չանախչիում, իսկ սիրտը մեր ընտանեկան գերեզմանում»,-ասաց Նունե Թադևոսյանը: