կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-29 10:05
Հասարակություն

Հետախույզ Գոհար Վարդանյանը հողին կհանձնվի Մոսկվայում՝ ամուսնու կողքին

Հետախույզ Գոհար Վարդանյանը հողին կհանձնվի Մոսկվայում՝ ամուսնու կողքին

Խորհրդային լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի հուղարկավորությունը, որը մեծ ավանդ ունի կարևոր տեղեկատվության ձեռք բերման գործում, որն անհրաժեշտ Էր ազգային շահերի և երկրի անվտանգության ապահովման համար, նոյեմբերի 29-ին տեղի կունենա Մոսկվայում Տրոեկուրովյան գերեզմանատանը. ըստ Yerkir.am-ի հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն: 

Գոհար Վարդանյանը հողին կհանձնվի իր ամուսնու ու զինակցի՝ Խորհրդային Միության հերոս Գևորգ Վարդանյանի կողքին: Գոհար Վարդանյանը մահացել Է նոյեմբերի 25-ին իր կյանքի 94-րդ տարում:

Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ խորին ցավակցություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Գոհար Լևոնի Վարդանյանը պատկանում Էր փայլուն պրոֆեսիոնալների համաստեղությանը, որոնք իրենց կյանքը նվիրեցին Հայրենիքին ծառայելուն: Ամուսնու՝ Գևորգ Անդրեյի Վարդանյանի հետ միասին նրանք հիրավի բացառիկ ավանդ ներդրեցին մեր երկրի անվտանգության ամրապնդման գործում, վառ, հերոսական Էջեր գրեցին հայրենական արտաքին հետախուզության պատմության մեջ»,- նշված Է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության կողմից ուղարկված պետության ղեկավարի հեռագրում: 

ԱՀԾ-ի տնօրեն Սերգեյ Նարիշկինը Գոհար Վարդանյանին համարել է հայրենական հետախուզության լավագույն աշխատակցուհիներից մեկը, կին, որը լեգենդ դարձավ դեռ կենդանության օրոք: Նարիշկինի համոզմամբ՝ Գոհար Վարդանյանը գործընկերների ու համախոհների հիշողության մեջ ընդմիշտ կմնա որպես «սրտաբաց, կենսուրախ, շռայլ հոգու տեր, անկեղծ ու խորապես օրինավոր մարդ»:

«Մենք չենք մոռանա այն, ինչ անլեգալ հետախուզության մեջ հասցրեց անել արտաքուստ փխրուն, բայց հոգով ուժեղ, արիակամ ու անձնուրաց այս կինը»,- ամփոփել Է ԱՀԾ-ի ղեկավարը: