կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-23 11:34
Տարածաշրջան

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունն անխուսափելի է. Կոտենոկ

Ռուսաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունն անխուսափելի է. Կոտենոկ

Թուրքիան վարում է նվաճողական ագրեսիվ քաղաքականություն, և, չնայած արտաքին «գործընկերային» հարաբերություններին, վաղ, թե ուշ նրա շահերը խիստ բախվելու են Ռուսաստանի շահերի հետ: Այս մասին ռուս լրագրող Յուրի Կոտենոկն ասել է «Առաջին հանրապետական» հեռուստաընկերության եթերում. հաղորդում է PolitNavigator-ի թղթակիցը:

«Էրդողանը երազում է ստեղծել նոր Մեծ Թուրան: Դրա համար նրան անհրաժեշտ է մուտք դեպի Կենտրոնական Ասիա: Աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ սա շատ անհանգստացնող պահ է: Մենք տեսնում ենք, թե ինչպես է թուրքական ախորժակն աճում ոչ թե օրերով, այլ ժամերով:

Այս ամենը չի կարող չմտահոգել, քանի որ այստեղ Ռուսաստանի շահերն ուղղակիորեն բախվում են Թուրքիայի շահերի հետ: Եվ մենք դեռ խոսում ենք գործընկերության մասին, մեզ դեռ հաջողվում է մանևրել այս ոլորտում, բայց դա չպետք է որևէ մեկին մոլորության մեջ գցի։ Վաղ, թե ուշ այդ շահերը կբախվեն: Եթե մի կողմը ցույց է տալիս առավելագույն ագրեսիա, հավակնում է իր նախկին տարածքներին և նոր տարածքների, ապա այդ ամենը սպառնում է նոր բախումներով և իրավիճակի սրմամբ»,- ասել է Կոտենոկը: