|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 30-ին, ժամը 16.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի պեռլիտի հանքում տեղի է ունեցել փլվածք. քաղաքացին մնացել է փլվածքի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Տեղեկանում ենք արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քանդման աշխատանքների կատարման ժամանակ ժայռաբեկորներ են պոկվել և ընկել տրակտորի վրա, ինչից վարորդ Վ. Ա.-ը տեղում մահացել է:
Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Վ.Ա.-ի (ծնվ. 1959թ.) դին: