|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Օգոստոսի 5-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 17.15-ին Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի նոր գերեզմանատանը «ՅՈՒՄՈՒԶ Լ-6» մակնիշի տրակտորի կցորդի վրա եղել են մոտ 45 հատ առանց պարանի խոտի հակեր, որոնց վրա նստած է եղել 1964 թ. ծնված Սումբաթ Մելոյանը:
Կանգնած ժամանակ տրակտորի կցորդի հետևի աջ անիվը բարձրացել է գետնից և թեքվել, Ս. Մելոյանը վախից իրեն գցել և գլխիվայր ընկել է կցորդի և տրակտորի մեջտեղի երկաթյա հատվածին, ինչի հետևանքով տեղում մահացել է: Կատարվում է քննություն: