|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
2021թ. հուլիսի 17-ին՝ ժամը 09:35-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Ախթալա քաղաքի «Սվինեց» թաղամասում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ձորն է ընկել: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:
Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հուլիսի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Ախթալա քաղաքի Թումանյան փողոցում՝ կամրջին չհասած, 55-ամյա տղամարդն իր վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, գլորվել ձորը և տեղում մահացել:
Կատարվում է նախաքննություն: