Ուկրաինայում քրեական գործեր են հարուցվել Զյուգանովի եւ Ժիրինովսկու դեմ
Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը քրեական գործեր է հարուցել Ռուսաստանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովի եւ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու դեմ: Այս մասին «Ինտերֆաքս»-ին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Զորյան Շկիրյակը: Նրա խոսքերով՝ ռուսաստանցի քաղաքական գործիչները մեղադրվում են Ուկրաինայի տարածքների սահմանների եւ պետական սահմանների փոփոխությանն ուղղված ֆինանսավորման աշխատանքների մեջ: Ավելի մանրամասն տեղեկություն Շկիրյակը խոստացել է հաղորդել այսօր՝ ավելի ուշ: