|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը վստահեցնում է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործն այն գործը չէ, որ ինչ-որ նշույլ անգամ անուշադրության մատնվեր: «Քրեական գործով մենք մշտապես զարգացնում ենք գործի քննության ծրագրերը, մանրամասն աշխատում, ամեն ինչ քննության արժանացնում: Այս գործով նշանակվել են բազում փորձաքննություններ, որոնց եզրակացությունները ստանալուց հետո նշանակել ենք համալիր փորձաննություններ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նա և վստահեցրեց, որ գործի ավարտից հետո մանրամասն կիրազեկեն գործի մասին:
Yerkir.am-ի հարցին, թե գործն ի՞նչ ընթացք ունի ռուսական կողմում, ինչպե՞ս է ընթանում համագործակցությունը, Հովսեփյանը պատասխանեց. «Մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք` մեր իրավասություների շրջանակում ապացույցներ ձեռք բերելու համար, ռուսական կողմը՝ նույնպես: Մեր կոլեգաներն ամեն ինչ անում են, որպեսզի գործի բոլոր հանգամանքները պարզաբանեն: Նույնիսկ մի շարք սպաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոնք իրենց ծառայողական պարտականություններն անբարեխիղճ են կատարել: Սպայական կազմից էլ զգալի թվով ազատումներ եղան»: