Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
ԱԺ-ում 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հետաքրքրվեց` եթե ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի զեկույցում ներկայացված ծախսերը ճիշտ և արդարացված են, ապա արդյո՞ք պետբյուջեի ծախսերի կառուցվածքը թույլ է տալիս մտածել, որ դժվարությունները հաղթահարելու ենք և մոտ ապագայում արագ տնտեսական աճ ենք ունենալու:
«Կարող ենք հավակնել, բայց իրագործելության տեսանկյունից բարդ է լինելու», - նշեց նախարարը՝ ասելով, որ տնտեսական աճի համար կապիտալ ծախսեր են անհրաժեշտ:
Արամյանը նշեց, որ թեև ծախսերի կրճատումն անկման ժամանակաշրջանում վատ է, բայց ծախսերի վերաիմաստավորում պիտի լինի: «2016 թվականին մենք կապիտալ ծախսերը նույնիսկ գերակատարել ենք, որպեսզի կարողանանք օգնել տնտեսությանը և 2017 թվականին ավելի բարձր աճի հավակնենք»,- ասաց նա:
Նախարարի խոսքով՝ ծախսերի կառուցվածքն ապագա տարիներին, գլոբալ առումով, պետք է փոխվի: «Ընթացիկ ծախսերի մասով` կամաց-կամաց գոտիները պետք է ձգել»,- նշեց Արամյանը: