Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օրեր առաջ Yerkir.am-ը անդրադարձել էր այն խնդրին, որ երկու հարևանների միջև ծագած, իսկ հետագայում արդեն դատարանի միջոցով լուծված վեճին անհարկի միջամտել էր քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Նշենք, որ հարևաններից մեկը քանդել էր սեփական տան իր մասնաբաժինը, սակայն վնասել էր նաև մյուսի մասնաբաժինը` տունը դարձնելով 3 աստիճանի վթարային շենք: Տուժողը` Նազիկո Պալյանը, դատարանով վնասի փոխհատուցում էր պահանջել: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր 7 միլիոն դրամի փոխհատուցում տալու պահանջը:
Այս դատական ակտը մտել էր ուժի մեջ, և որոշ ժամանակ անց քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ իր ստորագրությամբ վերաքննիչ բողոք էր տարել` պահանջելով բեկանել փոխհատուցում ստանալու պահանջը բավարարող դատական ակտը: Քաղաքապետի բողոքն ընդունվել էր վարույթ, ինչն էլ լուրջ մտահագությունների տեղիք էր տվել քաղաքացի Նազիկո Պալյանին և նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանին:
Քիչ առաջ Yerkir.am-ը Նազիկո Պալյանից տեղեկացավ, որ վերաքննիչ դատարանը մերժել է քաղաքապետի բողոքը: «Փաստորեն, այդքան էլ անհույս չէր մեր պայքարը: Եթե սուսուփուս նստեիր, իրավունքներդ չիմանայիր, կբավարարվեր: Ուղղակի ցավալին այն է, որ պիտի պայքարես ակնհայտ բաների համար էլ»,- ասաց նա: