Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) մերժել է Իսպանիայի թենիսի ֆեդերացիայի բողոքը (RFET)՝ կապված ԱՄՆ-ում հուլիսի 8-ից 10-ը կայանալիք ԱՄՆ-Իսպանիա Դևեսի գավաթի քառորդ եզրափակչի հանդիպման հետ, որը նախատեսված է անցկացնել Frank Erwin Center-ում:
Իսպանական կողմի պնդմամբ, ծածկը, որը հայտնի է Indoor Hard Premiere անվանմամբ, ներկայացված չէ ITF-ի կողմից պաշտոնապես հաստատված ծածկերի ցանկում։ Սակայն Դևիսի գավաթի թենիսի միջազգային ֆեդերացիայի կոմիտեն մերժել է RFET-ի բողոքը։ Ծածկը ճանաչվել է համապատասխանող բոլոր նորմերին։
«Կոմիտեն որոշել է, որ ծածկը, որը ընտրել են ամերիկացիները, պատկանում է «ակրիլային ներկի» տիպին ։ Այդպիսի կորտերում ITF-ը անկացնում է 30 մրցաշար և «Մեծ սաղավարտի» 4 մրցաշարերից երկուսը (Australian Open, US Open)», - ասվում է ITF Դևեսի գավաթի կոմիտեի պաշտոնական հայտարարությունում։