|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է արել վերջ դնել մահապատժի` «անմարդկային ու անարդարացի պրակտիկային»: Երեկ երեկոյան ելույթ ունենալով ՄԱԿ-ի հատուկ նիստում` նա մատնանշել է որոշ պետություններում պատժի այդ տեսակից հրաժարվելու դրական միտումը: «Անցյալ տարի ՄԱԿ-ի անդամ 193 երկրից 174-ում մահապատիժ չի իրականացվել»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Ըստ նրա` երբ 2007-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ արեց մահապատժի համընդհանուր մորատորում իրականացնել, դրանից հրաժարվեց 6 երկիր` Արգենտինան, Բուրունդին, Գաբոնը, Լատվիան, Տոգոն եւ Ուզբեկստանը: «Ես ողջունում եմ այդ միտումը եւ կոչ անում կազմակերպության անդամ երկրներին, որոնք կիրառում են մահապատիժ, հետեւել այդ օրինակին»,- հայտարարել է Պան Գի Մունը:
Նշելով, որ հաճախ մահապատժի սխալ վճիռներ են կայացվում, նա հավելել է. «Մեր պարտքն է թույլ չտալ, որ մարդիկ կյանքով վճարեն արդարադատության սխալների համար»: